Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բջջանյութի 5 հիանալի աղբյուր. news.am

Բջջանյութի 5 հիանալի աղբյուր. news.am

Բջջանյութը ո՛չ միայն օգնում է նիհարել, այլ նաեւ բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքն ու օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Գիտնականները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 25-35 գրամ բջջանյութ, սակայն մարդկանց մեծամասնությունը շատ ավելի քիչ է օգտագործում՝ 14-15 գրամ: Ահա բջջանյութի մի քանի լավ աղբյուր, որոնք կարելի է ընդգրկել սննդակարգում:

 

Թեփ

Թեփը բջջանյութի լավագույն աղբյուր է, որը պետք է անպայման ընդգրկել ամենօրյա սննդակարգում: Թեփի մեջ պարունակվող չլուծվող սննդաթելիկները նվազեցնում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակն ու շատ օգտակար են:

 

Սիսեռ

Սիսեռը (թարմ, չորացրած կամ սառեցրած) եւս հարուստ է բջջանյութով: Դրա մեկ բաժակը պարունակում է մոտ 16 գ բջջանյութ՝ ավելի շատ, քան օրական ուտում է միջին վիճակագրական ամերիկացին: Մասնագետները խորհուրդ են տալիս ավելացնել սիսեռը տարբեր ուտեստների մեջ՝ ինչպես տաք, այնպես էլ՝ սառը:

 

Ամբողջական հացահատիկից պատրաստված հաց

Եթե ուզում եք սննդակարգը հարստացնել բջջանյութով, պետք է սպիտակ հացի փոխարեն օգտագործել ամբողջական հացահատկից պատրաստված հաց: Իհարկե, ամբողջական հացահատկից պատրաստված հացը եւս տարբեր է լինում եւ դրա որոշ տեսակներում բջջանյութը շատ քիչ է: Այդ պատճառով նախքան հացն ընտրելը պետք է ծանոթանալ դրա բաղադրությանը:

 

Ընկուզեղեն

Ընկուզեղենն ու արեւածաղիկը եւս հարուստ են բջջանյութով: Բացի այդ՝ այն սպիտակուց, կալիում, B խմբի վիտամիններ է պարունակում, ինչպես նաեւ հակաօկսիդանտներ եւ մի շարք այլ օգտակար նյութեր: Ընկուզեղեն կարելի է ուտել օրվա ընթացքում կամ ավելացնել յոգուրտի, վարսակաձավարի կամ սալաթի մեջ:

 

Լոբի

Լոբու մեջ ո՛չ միայն շատ բջջանյութ կա (մոտ 15 գրամ մեկ բաժակի մեջ), այլ նաեւ սպիտակուցներ, վիտամիններ, միներալներ: Եթե դժվար եք մարսում լոբին, կարող եք աստիճանաբար ընդգրկել այն սննդակարգում կամ օգտագործել մարսողությունը կարգավորող միջոցներ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. fromhelga.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ